Ավրիլ Լավինը YouTube-ից պահանջում է երկու միլիոն դոլար

Ավրիլ Լավինի Girlfriend երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը անասելի հաջողություն է ունեցել YouTube-ում դիտումների քանակով (ավելի քան 93 մլն անգամ)` 40 հազար դիտումներով գերազանցելով նախորդ առաջատարին` «Պարի էվոլյուցիա» տեսահոլովակին:
Լավինի տեսահոլովակին հաղթանակ են բերել նրա երկրպագուների ջանքերը ամբողջ աշխարհում, ովքեր միավորվել են հատուկ ակցիայի շրջանակներում և ակտիվ կերպով քվեարկել են տեսահոլովակի օգտին:
Սակայն երգչուհու մենեջերը, իմանալով երգի հաղթանակի մասին, YouTube-ի ղեկավարությունից 2 մլն դոլար է պահանջել որպես գովազդային վճար այն գովազդներից, որոնք գտնվել է փոփ-երգչուհու տեսահոլովակի հետ նույն կայքէջում:
Կայքի ղեկավարությունը, իր հերթին, քվեարկության արդյունքները կասկածի տակ է դնում` համարելով, որ Լավինի երկրպագուները ստեղծել են մի ոչ բարդ ծրագիր, որի աշխատանքի շնորհիվ վարկանիշի ցուցանիշները օրական 20-25 հազարով ավել են գրանցվել:
 


No comments:

Post a Comment