Ավրիլն ամուսնության առաջարկ է ստացել Nickelback ռոք խմբի ոկալիստ Չադ Կրյուգերց


Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը հանկարծակիի է բերել երկրպագուներին` հայտնելով իր նշանադրության և առաջիկայում սպասվող հարսանիքի մասին: Երգչուհու ընտրյալը Nickelback խմբի կիթառիստ Չադ Կրյուգերն է:
27-ամյա Ավրիլը և 37-ամյա Չադն առաջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարին` համատեղ երգ ձայնագրելու համար:
Օգոստոսի 8-ին Կրուտերն ամուսնության առաջարկություն է արել և Լավինի ձեռքը զարդարել 14 կարատանի ադամանդե մատանիով: Նշենք, որ սա Չադի առաջին ամուսնությունն է, իսկ ահա Ավրիլը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել երաժիշտ Դերեկ Ուիբլի հետ. նրանք բաժանվել են 2009թ.:

No comments:

Post a Comment